Հուլիսի 31-ին ժամը 14:42-ին ահա¬զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի թիվ 18 շենքի վերելակը խափանվել է, իսկ վերելակում երեխա է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 3-րդ հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով վերելակից անվնաս դուրս է բերվել նույն շենքի բնակիչ 1990 թ. ծնված Ջանիկ Գևորգյանը:











































