Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան պատրաստվում է այցելել Վաշինգտոն՝ շնորհակալություն հայտնելու ամերիկյան վարչակազմին աջակցության համար: Այդ մասին գրում է Washington Post թերթը:
«Միևնույն ժամանակ, ես անհամբերությամբ սպասում եմ ամուր հարաբերությունների հաստատմանը նոր վարչակազմի հետ` Բելառուսում ժողովրդավարությանն անցումը հեշտացնելու համար», – ասված է հայտարարության մեջ:
Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են չորրորդ ամիսն անընդմեջ: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող ճանաչեց Ալեքսանդր Լուկաշենկոյին: