Երկրաբանները պարզել են, որ Անտարկտիկայի որոշ մասեր վեր են աճում տարեկան 5 միլիմետր արագությամբ, գրում է New Scientist պարբերականը:
Աշխատանքի շրջանակներում օգտագործվել են GPS սարքերի տվյալները, ստացված վերջին 15 տարիներ ընթացքում: Հետազոտությունը պարզել է, որ որոշ տեղամասեր ավելի արագ են աճում, քան մնացածները: Գիտնականները բացատրում են դա սառույցի հալման պատճառով Անտարկտիկայի տեկտոնիկ սալերի վրա ճնշման իջեցումով, որի պատճառով մայրցամաքի մի մասը վեր է բարձրանում: Այսօրվա դրությամբ Անտարկտիկան տարեկան 200 միլիարդ տոննա սառույց է կորցնում:
Հետաքրքրական է, որ Անտարկտիկան նաև ընդլայնվում է միևնույն նախապատճառներով:







































