«Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, որ մենք դեռ պատերազմի մեջ ենք. տեղի է ունեցել ճակատամարտ, և առայժմ գտնվում ենք զինադադար-հրադադարի ժամանակաընթացքում: Բոլորս հասկանում ենք, որ որևէ ժամանակ նորից կարող են սկսվել մարտական գործողությունները»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ ավելի հավանական համարելով դրանց սկսումը Նախիջևանի հատվածում:
Նրա խոսքով՝ ուստի ժամանակավոր կառավարությունը միայն արտահերթ ընտրություններով չէ, որ պետք է զբաղվի. դա կլինի ժամանակի կորուստ:
Մանրամասն՝ տեսանյութում:





































