Հայաստանում ներքաղաքական սուր դիմակայության ֆոնին բավականին ուշագրավ տրամաբանությամբ է զարգանում ներքին քաղաքական իրավիճակը Արցախում: Արցախում ձևավորվում է ազգային համաձայնության կառավարություն, որտեղ արդեն եղել է երկու նշանակում: Վիտալի Բալասանյանը, որը Արցախում մինչև պատերազմը զբաղեցնում էր կոշտ ընդդիմության նշաձողը, այժմ վերադարձել է ԱԽ քարտուղարի պաշտոնին, որը զբաղեցնում էր Բակո Սահակյանի նախագահության շրջանում: Իսկ Սոցապ նախարարի պաշտոնում Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանի նշանակումը, որը հայտարարել է Արցախում ապրելու որոշման մասին՝ հրաժարվելով անգամ արտերկիր բուժման մեկնելու ծրագրից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: