Saturday, 04 07 2026
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Տպավորություն է՝ ռուսները էյֆորիայի մեջ են, որ մեզ օգնել են, նրանք չգիտեն հետևանքների մասին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանաբնակ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ևս դիմել է գերիներին վերադարձնելու հարցով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս հարցը շատ արագ լուծելու համար, և արդյոք ամբողջ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա՞ է՝ որպես հայտնի հայտարարությունը կազմակերպած կողմ:

– Նախ այդ հայտարարությունը նոր իրավաբանական իրականություն է, որը հնարավոր չէ չնկատել, պետք է հաշվի առնել և հասկանալ, թե մեր անելիքները որոնք պետք է լինեն: Այո, այդտեղ ամենահրատապը մեր գերիների հարցն է, քանի որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանում ոչ մարդկային պայմաններ են ստեղծված գերիների համար: Սա միջպետական հարց է, պետք է բոլոր հասարակական ուժերը, սփյուռքի բոլոր ուժերը ոտքի ելնեն և հասնեն խնդրի լուծմանը միջպետական մակարդակով: Չկա այդպիսի մի պետական ատյան, որտեղ կարող են դիմել զինվորների ծնողները: Կան Կարմիր խաչ և մի քանի այլ այդպիսի կառույցներ, բայց այստեղ պետք է լինեն միջպետական բանակցություններ, պետք է աշխատեն Հայաստանի դիվանագետները, որպեսզի միջպետական կազմակերպությունների միջոցով պարտադրեն Ադրբեջանին չխախտել միջազգային օրենքները: Այստեղ պետք է ունենանք հանրային և պետական ջանքերի սինթեզ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել լուրջ տեղեկատվական կազմակերպություններ, որոնք ամեն օր այդ տեղեկատվությունը կտարածեն և կստիպեն, որ այն լսելի լինի: Ցավոք, դա չունենք:

Մամուլը գրել է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահը գերիների հարցով անձամբ դիմել է Յուրի Ուշակովին: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը ռազմագերիների հարցով ի՞նչ արագ քայլեր պետք է մշակի:  

– Պետք է պահանջել, որպեսզի Ռուսաստանի ԱԳՆ-ն դառնա միջնորդ, որտեղ պետք է կողմերը ներկայացնեն ցանկերը, որ ՌԴ ԱԳՆ-ն դրանց որևէ արձագանք տա: Քանի որ Ռուսաստանը այս հայտարարության հեղինակներից մեկն է և հիմա փորձում է իրականացնել, հետևաբար բանաձևի հետևանքների պատասխանատվությունը ևս պետք է վերցնի իր վրա և ինչ-որ բան առաջարկի: Հակառակ դեպքում, ես գուշակում եմ, վաղը կամ մյուս օրը Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում կլինեն բողոքական տրամադրություններ:

Այս հայտարարությունից հետո ի՞նչ իրավիճակ է հայկական համայնքում: Անձամբ Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք ստորագրված հայտարարության վերաբերյալ:

– Նախ պետք է պարզել, թե ով է իսկական հայկական համայնքը: Այն կազմակերպությունները, որոնք համարվում են համայնքային, նրանք ոչ մի լեգալ քաշ չունեն, և հարցերը լուծվում են նորաստեղծ համայնքային խմբերով, որոնք այս օրերին ստեղծվեցին որպես բարեգործական խմբեր և Հայաստանին մինչ օրս մեծ օգնություն են ցուցաբերում: Իրականում պետք է հիմա այդ, այսպես կոչված, հեղինակավոր համայնքային կազմակերպությունների քաշը երևար: Ես չեմ տեսնում նրանց քաշը, չեմ տեսնում նրանց հնարավորությունները: Հայտարարություններ անելով հարցերը չեն լուծվի, պետք է լինել ճկուն, պետք է ինչ-որ համաժողովներ լինեն, պետք է աղմկել գերիների հարցով, պետք է գտնել գործընկեր կազմակերպություններ, որոնք կաջակցեն հայերին: Չկա այդպիսի բան հիմա: Ինչպես Հայաստանը պատերազմի օրերին չուներ գործընկեր, այդպես էլ այստեղ համայնքը չունի գործընկեր: Պետք է հայկական համայնքը այդ խնդիրը ներկայացնի որպես Ռուսաստանի հասարակության խնդիր, որպեսզի ռուս հասարակությունը մեզ աջակցի, բայց ես այդպիսի բան չեմ տեսնում: Տպավորություն է, որ ռուսները էյֆորիայի մեջ են, որ մեզ օգնել են, նրանք չգիտեն այս հետևանքների մասին, շատերը տեղյակ չեն, թե ինչ է կատարվում: Այդ լռության պատը պետք է քանդել:

Ի՞նչ հետևանքների մասին եք Դուք նշում:

– Խոսքն այն մասին է, թե մեր հասարակությունն ինչ դաժան խնդիրների առջև է կանգնած: Ռուսաստանի հասարակությունը դրա մասին տեղյակ էլ չի: Հա, գիտեն, որ գերիներ կան, բայց չեն հասկանում այդ հարցի լրջությունը, թե դա ինչ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Գիտեն, որ մի քանի գերիներ կան ու վերջ, չգիտեն, որ դա հումանիտար աղետի արժեք է ստացել: Հայերը պետք է կարողանան ցույց տալ, թե ինչ արժեք են ստեղծել Ռուսաստանի պատմության ընթացքում, այդ թվում՝ պատերազմներում: Ցավոք, այդ արժեքը այստեղ չի գնահատվում: Հասկանում են, որ բարեկամ ազգ ենք, որ հին ենք, քրիստոնյա ենք, ոչ ավելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում