Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիին բերման են ենթարկել թուրքական հյուրանոցներից մեկում հարբած ծեծկռտուքի համար, հայտնել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան:
Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հերթական խայտառակությունը մեր երկրի համար»,- ասել է Կիվան:
Նա նաև հիշեցրել է վերջերս կատարված դեպքը, երբ ենթակառուցվածքների նախարարը, Ղազախստան այցի ժամանակ, կորոնավիրուսի ախտորոշման կեղծ PCR թեստ է ներկայացրել:
Պատգամավորը խոստացել է պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկիից պահանջել պաշտոնանկ անել «երկիրը խայտառակող սուբյեկտներին»: