Saturday, 27 06 2026
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Հասարակությունը պետք է իշխանությանը ներկայացնի ճիշտ պահանջներ՝ արա՛, վերջապես, այդ բարեփոխումները, գրողը տանի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը։

– Պարոն Նեդոլյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող հետպատերազմյան իրադարձությունները։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի հրաժարականը՝ նշելով, որ նա այլևս չունի հանրության վստահությունը։

– Վարչապետը վերցրեց իր վրա պարտության պատասխանատվությունը, կարծում եմ՝ ողջամիտ կլինի թողնել, որ իր վրա վերցնի նաև նոր, խաղաղության քաղաքականություն սահմանելու և վարելու փորձը: Հնարավո՞ր է արդյոք, որ այդպիսի քաղաքականությունը հաջողվի՝ չգիտեմ և, ինչպես հավանաբար շատերս, կասկածում եմ դրա հնարավորության վրա, բայց ե՞րբ, եթե ոչ հիմա պետք է արվի այդ փորձը, տեսնենք՝ ինչ է դա և ուր է տանում: Ներկայիս վարչապետը իր թավիշի քաղփիլիսոփայությամբ դա փորձարկելու համար շատ ավելի հարմար է, քան յուրաքանչյուր ուրիշը:

– Որքանո՞վ արտահերթ ընտրությունները կարող են մեղմել իրավիճակը։

– Կարծում եմ՝ հակառակը, արտահերթը միայն կհավերժացնի ճգնաժամը, իսկ այ հերթականի ժամանակ արդեն հնարավոր կլինի կողմնորոշվել, կառաջանան տարբերակներ՝ այդ քաղաքականությունը պարտվեց, անցնում ենք ռևանշի քաղաքականության, կամ կարող է հաջողվել, բայց այս վարչապետը չափազանց անվստահ ու դանդաղ է այն վարում, կառաջանան թեկնածուներ, որոնք կխոստանան վարել այն ավելի վճռականորեն ու հաջող, կամ կպարզվի, որ ներկայիս վարչապետը այն հաջող է վարում: Հիմա եթե անենք ընտրություն, ոչ մի բան դրանով չենք պարզի, ոչ մի այլ քաղաքականության տարբերակներ սեղանին այսօր դրված չեն:

– Տեսակետ կա, որ հիմա ժամանակն է քննարկելու, թե ինչ է լինելու հինգ տարի հետո, երբ ստորագրած հայտարարության ժամկետը վերջանա, և որ քաղաքական ուժերը հենց սրա շուրջ պետք է կառուցեն դիսկուրսը։ Համամի՞տ եք արդյոք։

– Լիովին համամիտ եմ ձեր խոսքում հնչած «քննարկել», «դիսկուրս կառուցել» եզրերին, և ոչ միայն պայմանագրային հինգ տարվա, այլ ամեն ինչի շուրջ: Մենք չունենք էքսպերտիզա՝ իշխանություն, ընդդիմություն, հասարակություն… տեսանք, որ այս ժամանակ որսում էինք ռուս կամ սփյուռքահայ էքսպերտների խոսքը, ոչ թե որովհետև այդքան լավ էքսպերտներ են Պեգովը կամ Դերլուղյանը, այլ որովհետև մերը չկա առհասարակ: Ինչի՞ հիման վրա են բոլորը գործում, իրավիճակի մասին պատկերացում կազմում, պատկերացրեք, որ ամբողջ Հայաստանում գոնե մեկ ադրբեջանագետ գոյություն չունի: Իսկ քաղաքականություն՝ լինի դա ներքին, թե արտաքին, վարող երկրները էքսպերտիզա ունեն, Թուրքիան ունի, օրինակ, Ռուսաստանն էլ, թեև շատ վատ ու թյուր, բայց մեկ է՝ ունի: Իսկ ի՞նչ է նշանակում, երբ ղեկավարը՝ կուսակցության, մարզի, նախարարության՝ կարևոր չի, ունի էքսպերտիզա: Նշանակում է՝ նա ընդունակ է կոլեգիալ գործունեության, այլոց կարծիքը ընկալելու և առաջնորդվելու, այլ ոչ թե ապավինած է սեփական «հանճարին»: Այստեղից, վերադառնալով ձեր հարցին, գալիս է ապագա գործողությունը, քաղաքականությունը պլանավորելու ընթացակարգը, բանականության ու գիտելիքի հետ հաշվի նստելու արվեստը:

– Ինչպե՞ս եք գնահատում հանգամանքը, որ գերիների հարցով նախագահը, արվեստագետները դիմում են Պուտինին։ Ինքնիշխանության կորստի վտանգ կա՞։

– Նորմալ եմ գնահատում, Պուտինը ի պաշտոնե խաղաղարարի պարտականություն է ստանձնել, որի մեջ մտնում է նաև գերիների փրկության ապահովումը:

– Ի՞նչ եք կարծում՝ այս իշխանությունը ի զորո՞ւ է բարեփոխումներ իրականացնելու։ Վերջին օրերի այս կադրային փոփոխությունները որքանո՞վ կարող են փոփոխություններ բերել։

– Նախ նայենք՝ ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ: Այժմ, երբ հերթական թե արտահերթ ընտրության ժամանակ արդեն ապրիլյան հեղափոխության «ավանդով» հեշտ ու հանգիստ ընտրվել չի ստացվի, կարծում եմ, իրավիճակը թելադրում է իշխանությանը ցույց տալ ինչ-որ արդյունք, բարեփոխում: Ուրեմն համարենք, որ ցանկանում է: Ի զորու է, թե ոչ՝ այստեղ վերադառնանք էքսպերտիզայի մասին խոսակցությանը. բարեփոխումը ենթադրում է տեսլական-էքսպերտիզա-դրա արդյունքների հանրայնացում-ծրագրի ստեղծում-ծրագրի իրականացման թիմի ձևավորում (նշանակում) շղթա: Տեսլականներ անձամբ վարչապետի մոտ կան, բազմիցս արտահայտել է, և դրանք հիմնականում ճիշտ ու արդարացի տեսլականներ են: Իսկ այ, «բարեփոխման շղթայի» հետագա էլեմենտների հետ ամեն ինչ շատ վատ է: Առանց դրա նոր նշանակումները մեծ հաշվով անպտուղ են, ում էլ նշանակի: Կարծում եմ՝ հասարակությունը պետք է սովորի իշխանությանը ներկայացնել ճիշտ պահանջներ, որոնք այսօր, իմ կարծիքով, կարող են լինել երկուսը, առաջինը՝ արա՛, վերջապես, գրողը տանի, այդ բարեփոխումները, ու երկրորդը՝ ստեղծի՛ր, վերջապես, բարեփոխում, որևէ բարեփոխում իրականացնելու մեխանիզմը, վերը նկարագրած «շղթան»: Միայն բարեփոխված, այսինքն՝ գործելու ընդունակ կառավարման համակարգին հետագայում հնարավոր կլինի ներկայացնել արդեն ավելի  բովանդակալի՝ «պատերազմում մի պարտվիր», «արտաքին քաղաքականությունում մի հանձնվիր», «վարիր խաղաղության քաղաքականություն», «չէ, ստոպ, հիմա անցիր ռևանշի քաղաքականության», պահանջները: Գործիք, գործող պետություն չունենալու դեպքում այդ ամենն անիմաստ է, լինելու է նորից այն, ինչ լինելու է՝ այլոց ու հանգամանքների թելադրմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում