Ըստ Daily Mail-ի, արքայական պալատի աշխատակիցը, որը Լոնդոնի ոստիկանության կողմից ավելի վաղ բերման էր ենթարկվել Բուքինգհեմյան պալատից մի քանի իրեր գողանալու կասկածանքով, խոստովանել է, որ իսկապես պալատից գողացել է ընդհանուր առմամբ մոտ 100.000 ֆունտ ստեռլինգի իրեր:
Մասնավորապես, 37-ամյա տղամարդը գողացել է թագավորական դատարանի ղեկավար սըր Էնթոնի Ջոնսթոն-Բերտի Բանի ասպետի մեդալը, որը նա վաճառել է առցանց աճուրդում, արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ինքնագրերով լուսանկարներ և այլ արժեքավոր իրեր: Նա դրանք վաճառել է իրական արժեքից շատ ցածր գնով:







































