Հուլիսի 29-ին, ժամը 19:10-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 36-ամյա Անահիտ Ժ.-ին և հորը` 70-ամյա Յուրա Ժ.-ին ոմն Արմեն Նոր Հաճն քաղաքի երկաթգծի կայարանում ծեծի է ենթարկել և պատճառել վնասվածքներ:
Անահիտ և Յուրա Ժ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արմենը 30-ամյա Արմեն Հ.-ն, որը հուլիսի 30-ին, ժամը 08:30-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել Նոր Հաճընի բաժանմունք:
Հանգամանքները պարզվում են:











































