Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Մերձդնեստրի տարածքից պետք է դուրս բերվեն ռուս զինվորականների օպերատիվ խումբը և զենքերը: Նրա խոսքերն է մեջբերել ՌԻԱ Նովոստին:
Սանդուն նշել է, որ Մերձդնեստրում ՌԴ աշխատանքային խմբի վերաբերյալ Մոլդովայի հետ երբևէ պայմանավորվածություն չի եղել:
Մոլդովայի նոր նախագահը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահներին ԵԱՀԿ հովանու ներքո գտնվող քաղաքացիական դիտորդական առաքելությամբ փոխարինելուն: