ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի բժիշկը՝ Քեվին Օ’Քոնորը, հայտարարել է, որ քաղաքական գործիչը երկու փոքր կոտրվածք է ստացել: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:
Վնասվածքները հայտնաբերվել են ոտնաթաթի մեջտեղի հատվածի երկու ոսկորների շրջանում: Նշվում է, որ մասնագետները նման եզրակացության են եկել մանրամասն համակարգչային տոմոգրաֆիա իրականացնելուց հետո:
Օ’Քոնորը նաև հաղորդել է, որ այժմ մոտ ժամանակներս քաղաքական գործիչը ստիպված կլինի հատուկ կոշիկներ կրել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը շան հետ խաղալիս ոլորել է կոճը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: