Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հայտարարել են Հյուսիսային ծովում երկու ռուսական TU-142 հակասուզանավային ինքնաթիռներ բռնելու մասին: Դրա համար Typhoon կործանիչները օդ էին բարձրացել Շոտլանդիայի բազայից, հայտնում է mk.ru-ն:
Բրիտանացի զինվորականների կարծիքով՝ ռուսական ինքնաթիռները կարող են վտանգ ներկայացնել, քանի որ այս տարածքը օդային խիտ երթևեկության գոտի է, իսկ ռուսական ինքնաթիռները, որպես կանոն, չեն արձագանքում դիսպետչերներին։