Երեկ հանդիպում ունեցանք Փաշինյանի հետ, երեսին ասացի՝ ոնց դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպաման ժամանակ ասացիք, որ նա չի տիրապետում իրավիճակին, իր օգնականներն իրեն սխալ ինֆորմացիա են տալիս, Ձեր բառերը Ձեր դեմ եմ ուղղում: Այս մասին Կառավարության դիմաց ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը: