Բոքսի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը բուժեղբայր է աշխատել անապահով հիվանդների բաժանմունքում: Թայսոնը այս ամենն արել է Same Name շոուի շրջանակներում, որը ցուցադրվում է CBS ալիքով: Այս մասին հաղորդում է Fightnews.com համացանցային հրատարակությունը: Այս նախագծի շրջանակներում հայտնի մարդիկ փոխում են իրենց մասնագիտությունները անվանակիցների հետ:
Թայսոնի անվանակիցն ապրում է Միչիգանի Զիլանդ քաղաքում: Նա շոուի շրջանակներում մենամարտել է Թայսոն մարզիկի հետ, իսկ ստացված ամբողջ գումարն ուղղվել է բարեգործությանը:
Ինչպես նշում է Detroit Free Press հրատարակչությունը, Same Name ծրագրի Թայսոնի հատվածը կցուցադրվի CBS ալիքով օգոստոսի 7-ին: 45-ամյա Թայսոնը, որը նախկինում եղել է ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2005թ.-ին: Կարիերան ավարտելուց հետո նա մասնակցել է մի քանի հեռուստանախագծերի, մասնավորապես Animal Planet ալիքով ցուցադրվում էր նրա հաղորդումը աղավնիների մասին: