Friday, 26 04 2024
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին

Սամվել Բաբայանի նոր նամակը. նրան կապում են, նա տարանջատվո՞ւմ է Փաշինյանից

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրապարակել է 2018 թվականի հունիսին Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած նամակը, որտեղ խոսում է Ադրբեջանի ռազմական գերազանցության և դրանից բխող վտանգների, այդ վտանգները չեզոքացնելու Հայաստանի անհրաժեշտ քայլերի, անհրաժեշտաբար ձեռք բերվելիք սպառազինության մասին՝ հակառակ դեպքում անխուսափելի համարելով պատերազմն ու պարտությունը: Բաբայանը նշում է, որ այդ քայլերը չանելու դեպքում հարկավոր է պարզապես բանակցել և զիջել տարածքները:

Սամվել Բաբայանի այդ նամակը ըստ էության Սերժ Սարգսյանին նրա հասցեագրած նամակի վերահասցեագրումն է Նիկոլ Փաշինյանին՝ իհարկե արձանագրելով թավշյա հեղափոխության կարևորությունն ու բացած հնարավորությունը, ինչպես նաև արդեն եղած 2016 թվականի ապրիլյան քառօրյայի հանգամանքը: Իսկ Սերժ Սարգսյանին Սամվել Բաբայանը նամակը գրել էր 2013 թվականին՝ օրերս էլ հրապարակելով այդ նամակի ամբողջական տեքստը: Այժմ նա հրապարակում է Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը:

Այժմ բարդ է ասել՝ Նիկոլ Փաշինյանը լսե՞լ է Բաբայանին, թե՞ ոչ: Օրինակ՝ 2016-ի ապրիլի հանգամանքը անուղղակի ակնարկ կարող է դիտվել, որ Սերժ Սարգսյանն իրեն չի լսել: Այն, որ այժմ էլ հրապարակվում է նամակը Նիկոլ Փաշինյանին, թերևս հուշում է Բաբայանի ակնարկ, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի լսել իրեն, չի արել անհրաժեշտը: Այլապես վերանում է նամակը հրապարակելու իմաստը, երբ խոսքը վերաբերում է ծանր պարտության ու կորուստների պոստֆակտում ժամանակահատվածին:

Բաբայանը, հրապարակելով նամակները, ըստ էության փորձում է ցույց տալ, որ չի կրում պատասխանատվություն այդ պարտության, հետևանքների համար, որովհետև զգուշացրել է դրա վտանգավոր հավանականության մասին թե Սերժ Սարգսյանին, թե Փաշինյանին՝ չեն լսել: Արդյոք լոկ այդ խնդիրնե՞րն են Սամվել Բաբայանի ներկայիս նամակային հանրայնացումների հիմքում, թե՞ նա այդուհանդերձ փորձում է ձեռնամուխ լինել որոշակի քաղաքական պլատֆորմի ձևավորման՝ հաշվի առնելով թե Հայաստանում, թե Արցախում իշխանության քաղաքական վակուումի առկայությունն ու նոր քաղաքական իշխանության ձևավորման գործընթացների անխուսափելիությունը: Հարցը միայն ժամանակն է:

Այդ ֆոնին հատկանշական է, որ Տելեգրամ ալիքներով, դրանց տեղեկատվության մամուլ տեղափոխելով՝ տարածվում է տեղեկություն, որ Սամվել Բաբայանին Արցախի քաղաքական ղեկավարության հավակնորդ է տեսնում հենց Նիկոլ Փաշինյանը: Այս օրերին տարածեցին տեղեկություն, որ Արցախի նախագահը այցելել է Մոսկվա այդ հարցը կանխարգելելու համար: Հրապարակվեցին նաև լուսանկարներ Մոսկվայից, իսկ Արցախի նախագահը չհերքեց, որ կա այդպիսի խնդիր, ու ինքը եղել է Մոսկվայում:

Մյուս կողմից՝ Բաբայանին Նիկոլ Փաշինյանի հետ կապելը նրա համար, մեղմ ասած, ցանկալի չէ, քանի որ Փաշինյանը պատերազմից հետո ստացել է լեգիտիմության բավականին ուժեղ հարված, գտնվում է քաղաքական անվերականգնելի անկման փուլում: Հետևաբար այդպիսի անկման մեջ գտնվող գործչի հետ ասոցիացիան Բաբայանի համար հարված է, ոչ թե շանս: Նամակի հրապարակումով Սամվել Բաբայանը փորձում է հենց տարանջատվել Փաշինյանից, թեև դա անշուշտ մեղմ փորձ է: Արդյոք Փաշինյանի հետ ասոցացման փորձերը շարունակվելու դեպքում Բաբայանը կգնա՞ տարանջատման ավելի կոշտ ջանքերի:

Մյուս կողմից՝ եթե Նիկոլ Փաշինյանը ունենա այդպիսի մտադրություն կամ սցենարային տարբերակ, ապա դա իրականացնելու համար հենց պետք կլինի Բաբայանի տարանջատումը Փաշինյանից: Իր հերթին հարց է առաջանում, թե ո՞վ է նրան փորձում կապել Փաշինյանի ծրագրերին: Այդ շրջանակը Հայաստանո՞ւմ է կամ միա՞յն Հայաստանում է՝ որ մրցակից է տեսնում Բաբայանին, թե՞ նաև Հայաստանից դուրս: Միաժամանակ ուշադրության է արժանի հանգամանքը, որ թեև ռազմական ծանր պարտության ճանապարհով, բայց իրականություն է դառնում կամ դարձել այն, ինչ Սամվել Բաբայանն ասում էր թավշյա հեղափոխությունից կամ ըստ էության Նիկոլ Փաշինյանին գրված նամակից հետո՝ Արցախի խնդիրը ռուսական մանդատի հանձնելու մասին:

Իրավիճակն իսկապես բազմաշերտ է, մի բան, սակայն, կասկածից վեր է, որ Սամվել Բաբայանը, պատերազմից հետո հրաժարվելով Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից, ոչ միայն դուրս չի եկել քաղաքական գործընթացից, այլև ավելին՝ ցուցանում է դրանում հեռու գնալու հավակնություն: Միայնա՞կ, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում