Անդերս Բրեյվիկը, որի՝ հուլիսի 22-ի կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել էին տասնյակ մարդիկ, պահանջել է իր մոտ հրավիրել ճապոնացի հոգեբանների, քանի որ նրանք ամենաանկեղծ են և կհասկանան իրեն ավելի լավ, քան եվրոպացիները: Այս մասին այսօր հայտարարել է Բրեյվիկի փաստաբան Հեյր Լիպեստադը: «Նրա խոսքերով՝ նրանք ավելի ազնիվ և օբյեկտիվ կգնահատեն իր վիճակը, հենց ճապոնացիներ իրեն ավելի լավ կհասկանան, քան եվրոպացիները»,- ասել է փաստաբանը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Բացի այդ, նա պահանջել է, որպեսզի իրեն թույլ տան զբաղվել համակարգչով, ինչպես նաև աշխատել իր կողմից հրապարակված «Եվրոպայի 2083 թ. անկախության հռչակագրի վրա»:
Այսօր հայտնի է դարձել, որ Բրեյվիկն ինքն է ոստիկանություն զանգել այն բանից հետո, երբ «ավարտել է իր գործը»:









































