Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խնդրեց ապահովել ԳՇ ներկայացուցիչ գեներալի մասնակցությունը, որը պնդում էր, թե ռազմական դրության ռեժիմը կարող ենք հիմա հանել. «Նա շփոթ առաջացրեց իշխանության ներսում իր պնդումով, և նրան փոխարինել է ՊՆ գլխավոր քարտուղարը: Խնդրում եմ ապահովել այդ գեներալի մասնակցությունը»:
Նա, դիմելով ՊՆ գլխավոր քարտուղարին, խնդրեց անդրադառնալ գերեվարվածների, զոհերի վերջնական թվի հետ կապված հարցերին:
Մանրամասն՝ տեսանյութում:









































