Saturday, 18 07 2026
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում

Վրաստանը չդիմացավ և պայթեց. Էրդողանի վճիռը

Վրաստանում խորհրդարանի ընտրության ավարտին զուգահեռ տեղի է ունենում կորոնավիրուսի համաճարակի կտրուկ բռնկում: Հարևան երկրում օրական արձանագրվող դեպքերի թիվը վերջին օրերին հասնում է մինչև 4 հազարի, օրական մահերը հասնում են չորս տասնյակի: Վարակակիրների ցուցանիշը հատել է 100 հազարի սահմանն ու ավելանում է: Դա տեղի է ունենում այն Վրաստանում, որն ամռանը համարվում էր համաճարակի դեմ պայքարի էտալոն՝ նախանձ առաջացնելով Հայաստանում, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության մոտ, որը Հայաստանի պատկերի ֆոնին իշխանությանը մատնացույց էր անում «համարժեք» Վրաստանը: Հարևան երկրում օրական վարակակիրների թիվը չէր անցնում տասնյակը, խիստ ցածր էր մահերի ցուցանիշը: Վրաստանն իսկապես ուներ նախանձելի պատկեր: Հատկապես, երբ ներառվեց այն երկրների ցանկ, որոնց քաղաքացիներին տրվում էր Եվրամիություն մեկնելու իրավունք:

Ի՞նչ պատահեց, որ Վրաստանը չդիմացավ ու պայթեց: Ստացվող տեղեկատվության համաձայն՝ գերլարված են աշխատում հիվանդանոցները, որտեղ չկա ազատ տեղ: Պատահակա՞ն էր արդյոք, որ վարակի բռնկումը զուգորդվեց խորհրդարանի ընտրության ավարտին: Թե՞ Վրաստանի կառավարությունը անում էր հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի մինչև հոկտեմբերի վերջ և նոյեմբերի սկզբին նախատեսված ընտրության ավարտը համաճարակը չունենա այնպիսի ծավալում, որը կբերի քաղաքական հետևանքի, կբարձրացնի ընդդիմության շանսն ու կնվազեցնի «Վրացական երազանքի» վերընտրությունը: Համենայնդեպս հետաքրքիր էր, որ արդեն հոկտեմբերի 31-ին մոտ սկսեց նկատվել աճը, ինչը, սակայն, դեռևս խիստ հեռու էր այնպիսին լինելուց, որ կփոխեր քաղաքական տրամադրությունն ու կազդեր մի քանի օր անց տեղի ունենալիք ընտրության վրա:

Մյուս կողմից, սակայն, իսկ ի՞նչ կարող է սպասել Վրաստանին այժմ: Արդյոք դա կարո՞ղ է բերել ապակայունացման՝ հաշվի առնելով այն, որ երկրի ընդդիմությունը գոհ չէ «Վրացական երազանքի» հաղթանակի փաստից և արել է անգամ բողոքի փորձեր՝ արժանանալով ուժային դիմադրության: Արդյոք կորոնավիրուսը կարո՞ղ է աճել այնպիսի հետևանքով, որ «շրջի» ընտրության արդյունքը: Հատկապես, որ Վրաստանի համար սպառնալից է ոչ միայն վարակը, այլև ռեգիոնալ ռազմաքաղաքական միջավայրը:

Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային կյանքի վերջին ամիսների փորձը, համաճարակն ու համաշխարհային քաղաքական միջավայրը քայլում են «ձեռք ձեռքի» տված: Հենց այդ «համատեղ» քայլքի հետևանք էր թերևս նաև Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմը, որն արմատապես փոխել է ռեգիոնը և ստեղծել իրավիճակ, երբ հայկական տարածքների հաշվին ռեգիոնալ հերթական բաժանումն արած Թուրքիան և Ռուսաստանը արդեն իսկ կարող են սկսել բաժանման ենթակա դիտարկումները այլ՝ այս դեպքում Վրաստանի ուղղությամբ: Ընդ որում, «Վրացական երազանքը» հստակ կանխազգում է վտանգը, ինչով պայմանավորված էր երկրի վարչապետ Գախարիայի հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում: Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ եկել է Վրաստանում ԱՄՆ ներկայությունը մեծացնելու ժամանակը: Մյուս կողմից, սակայն, Նահանգները կարծես թե կոնկրետ արձագանք չտվեց երկրում ամերիկյան ռազմակայան հիմնելու գաղափարին: Ինչպես կվերաբերվի դրան Բայդենի վարչակազմը:

Մինչ այդ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը ռեգիոնալ խաղաղության երաշխավորն են: Դա ինչ-որ իմաստով նաև Վրաստանի դատավճիռ է, որին Էրդողանը Հայաստանի հետ միասին դուրս է դնում ռեգիոնալ որոշումներից: Միևնույն ժամանակ, Վրաստանի հարցում ամեն ինչ կարծես թե արդարացի է: Վերջին հաշվով, Թբիլիսին ինքն է տարիներ ի վեր դիրքավորվել ոչ իբրև ռազմավարական խաղի պատրաստ պետություն, այլ որպես թուրք-ադրբեջանական տարանցիկ միջանցք, որը նաև անխափան գործեց Հայաստանը խաղից դուրս դնելու պատերազմի ընթացքում: Իսկ ինչպես ասում են՝ «ոչ մի բարի գործ չի մնում անպատիժ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում