Երևանի դիզայներ Վարդան Վարդանյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, այս մասին «Առաջին լրատվականին» հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։
Երևանի դիզայների պարտականությունները թողնելու պատճառը նոր աշխատանքի անցնելն է։
Քաղաքապետի հրամանով Երևանի դիզայներ է նշանակվել Գառնիկ Ամատունյանը:











































