ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղ կուղարկի հավելյալ 400-500 մարդ։ Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ Պիտեր Մաուրերը։
«Այժմ մենք ծրագրում ենք հավելյալ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան։ Վերջին օրերին մենք արդեն մեծացրել ենք մեր ներկայությունը»,-ասել է նա РБК-ի հետ հարցազրույցում։
Մաուրերի խոսքով՝ մինչ ԼՂ-ում հակամարտության սրացումը տարածաշրջանում ԿԽՄԿ-ի բյուջեն կազմել է մոտ 10,96 մլն դոլար, իսկ 2021 թվականին այն կլինի 49,31 մլն դոլար։ Կազմակերպությունը մտադիր է քառակի մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում։