Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոտ ժամանակներս արտարժույթի շուկայում իրավիճակը կկարգավորվի և ամեն ինչ կվերադառնա նախկին հետագծի մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արմեն Քթոյանը։

– Դոլարի փոխարժեքը հատել է 500 դրամի շեմը, և շատ տնտեսագետներ կան, որոնք նշում են, որ կարճ ժամանակով ունենալու ենք արժութային ճգնաժամ: Ի՞նչ է սպասվում այս առումով մեզ:

– Մի քանի տեսանկյունից պետք է հարցին նայել. Առաջինը՝ արտարժույթի փոխարժեքը առաջարկի ու պահանջարկի արտացոլումն է և փոխարժեքի պահանջարկի գերակշռությունը առաջարկի նկատմամբ: Այսինքն՝ սա ինչ-որ առումով նորմալ շուկայական պրոցես է: Ճգնաժամի տեսանկյունից եթե նայենք, դրամի փոխարժեքի արժեզրկումը ունենում է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ: Եթե արտահանման տեսանկյունից նայենք, ապա արտահանվող ապրանքները ավելի էժան են դառնում, և արտաքին շուկաներում մեր մրցակցային առավելությունները մի փոքր ավելանում են: Իսկ, օրինակ, ներմուծումը այդ դեպքում թանկանում է, դա էլ ինչ-որ տեսանկյունից հնարավորություն կտա տեղական արտադրողներին ավելի մրցունակ արտադրանք թողարկել:

Այսինքն՝ խոսել այն մասին, որ սա, միանշանակ, բացասական երևույթ է, ես չէի ասի: Մենք պետք է հասկանանք, որ հետպատերազմյան շոկային իրավիճակ է և կա համատարած անվստահության դրսևորում, և դա չի կարող չանդրադառնալ մեր ազգային արժույթի վրա: Մյուս կողմից կարելի է ասել, որ փոխարժեքի աճը կառավարելիության տիրույթում է:

Ինչ վերաբերում է նրան, որ սա կարող է բերել արժութային ճգնաժամի, ապա մենք ունենք ռեսուրսներ, որոնք հնարավորություն են տալիս կառավարել այս պրոցեսը և արտարժույթի նկատմամբ նաև պահանջարկը բավարարել: Հայաստանն, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վարկային պայմանագիր է կնքել, որը նմանօրինակ իրավիճակների համար է: Այսինքն՝ ԱՄՀ-ն տալիս է վարկային գծի ինչ-որ մեծություն և անհրաժեշտության դեպքում, երբ կլինի արտարժույթի պահանջարկ, այդ պահանջարկի բավարարումը, եթե այլ աղբյուրներ չես ունենա այդ պահին, կարող ես ապահովել այդ վարկային գծի միջոցով: Մենք դեռևս ունենք բավարար պահուստային միջոցներ, այսինքն`այս պահին, համենայնդեպս, ինձ համար տեսանելի չէ այն, ինչը կարող է ճգնաժամի հանգեցնել: Ինչ-որ առումով սա հասկանալի պրոցես է և շատ բարդ իրավիճակի արտացոլումն է: Համենայնդեպս այս պահին, իմ կարծիքով, կառավարելի են այս պրոցեսները:

Այսինքն` ազգային արժույթի առնվազն 20-25 տոկոս արժեզրկում չե՞նք ունենա:

– Դժվար է ասել. հիմա այս վիճակի պատճառներից մեկն անվստահությունն է: Հիմա կարևոր է, թե որքան անվստահությունը կխորանա կամ կվերականգնվի: Հաջորդ պատճառն այն է, որ հետպատերազմյան այս շրջանում արտահանման առումով լոգիստիկական շղթաների վերականգնման խնդիր կա: Որքանով այդ շղթաները կվերականգնվեն, տնտեսական պրոցեսները որքան արագ կսկսեն նախկինի նման գործարկվել: Սրանք բոլորը հարցեր են՝ բազմաթիվ անհայտներից կախված ինչ-որ մի իրավիճակ է, հետևաբար, դժվար է միանշանակ գնահատականներ հնչեցնել: Ոչ մի գնահատում այսօր իրատեսական չէ, որովհետև գնահատման ոչ մի մոդել հիմա չի աշխատում: Մենք գտնվում ենք ինչ-որ առումով ֆորսմաժորային, ոչ ստանդարտ իրավիճակում: Հետևաբար՝ ցանկացած կանխատեսում ընդամենը ենթադրություն է, ոչ թե կանխատեսում: Մյուս կողմից չպետք է մոռանալ փոխարժեքի աճի նաև հնարավոր դրական ազդեցությունը: Իհարկե, բացասականն էլ կա, մենք նշանակալի արտաքին պարտք ունենք և առաջիկա 1-2 տարիներին այդ պարտքի բավականին զգալի սպասարկման ժամանակահատված է: Արտարժույթի փոխարժեքի ավելացումը այս առումով պարտքի սպասարկման համար լրացուցիչ բյուջետային բեռ է ձևավորում: Փոխարժեքի ավելացումը, կամայական ապրանքի գնի ավելացումն ինքնին բացասական չէ, եթե կանխատեսելի է, կամ՝ եթե սահուն է տեղի ունենում: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս իրավիճակը կկարգավորվի, և շուկայի պրոցեսները, որոնք կան և իրենց ազդեցությունն ունեն արտարժութային շուկայի վրա, կթուլանան և ամեն ինչ կվերադառնա նախկին հետագծի մեջ:

Վարչապետը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումների շարունակության ապահովումը, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Ինչպե՞ս եք գնահատում դա, և այս հետպատերազմյան շոկից հետո ներդրողները որքանո՞վ էլ ավելի շահագրգռություն կունենան գալ ու ներդրումներ անել:

– Եկեք տարանջատենք օտարերկրյա ներդրումները և այն ներդրումները, որոնք մեր գործարարները անում են իրենց տնտեսական գործունեությունն ընդլայնելու համար: Օտարերկրյա ներդրումների մասով, այո՛, խնդրահարույց է: Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է տարածաշրջանը, և տարածարջանային պրոցեսները ներդրողների մոտ տարածաշրջանի երկրների ռիսկի ավելացման խնդիրներ են ստեղծում: Այսինքն՝ խնդիրը ոչ թե Հայաստանինն է, այլ մյուս երկրներինը ևս: Տեսեք, թե Թուրքիայում ինչ տեղի ունեցավ լիրայի արժեզրկման հետ կապված:

Ներդրողները զգուշավոր են հենց տարածաշրջանի մասով: Բնականաբար, այս պրոցեսներում մեր երկրի ռիսկը էական չէ: Երկրի ներդրումային ռիսկն ավելանում է, իսկ դա նշանակում է, որ ներդրողները ավելի խիստ պահանջներ կառաջադրեն եկամտաբերության տեսանկյունից: Այստեղ, այո՛, որոշ ոլորտներ ներդրողների համար կդառնան ոչ գրավիչ: Մյուս կողմից էլ, եթե հաշվի առնենք, որ ի սկզբանե օտարերկրյա ներդրումները սահմանափակ էին մեզ մոտ, և նախկինում էլ մենք ակտիվ աշխատանքի անհրաժեշտություն ունեինք ներդրողների հետ, այդ աշխատանքի անհրաժեշտությունը հիմա էլ կա: Ավելի է բարդացել: Պետք է, այո՛, հասցեական աշխատել, պետք է ցույց տալ, բացատրել, ոլորտներ նախանշել, պետք է նաև պետական երաշխիքներով ինչ-որ ներդրումային գործընթացներ նախաձեռնել, պետք է, օրինակ, ներդրումների համար գրավիչ դարձնել ինովացիոն ոլորտը, գիտատար արտադրանքում ներդրումների կատարումը, վենչուրային հիմնադրամներ ստեղծել: Եթե այս տեսանկյունից նայենք, միևնույն է, այս ներդրումները, այսպես թե այնպես, ռիսկային են, և մեր բարդ իրողություններն այդ ռիսկայնության վրա էական ազդեցություն չեն թողնում: Այդ տիպի ներդրումների համար որակապես բացասական ինչ-որ բան տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, աշխատելու շատ տեղ կա, և այդ աշխատանքը պետք է լինի հասցեական:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում