Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Քանի որ Ֆրանսիայում Արցախի ճանաչման ուղղությամբ լուրջ քայլեր են արվում, թերևս ժամանակն է, որ Հայաստանը ևս ճանաչի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում շարունակվում է Արցախը ճանաչող բանաձևերի ընդունումը, իսկ նոյեմբերի 25-ին քվեարկություն է լինելու նաև Ֆրանսիայի Սենատում: Ի՞նչ ակնկալիքներ կան:

– Այսօր Ֆրանսիայում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ մեր աշխատանքով Փարիզ քաղաքը, Փարիզի շրջանը, նաև մի շարք կարևոր շրջանակներ ճանաչեցին Արցախի Հանրապետության անկախությունը: Պատերազմի 6 շաբաթների ընթացքում մենք շատ լուրջ և ակտիվ աշխատանք ենք տարել թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ ժողովրդական հարթություններում: Ցույցերով, ակցիաներով, հանդիպումներով, մամուլով ստեղծեցինք հայամետ մթնոլորտ Ֆրանսիայում, և երբ որ հանդես եկանք քաղաքապետների, շրջանների պատասխանատուների մոտ, որ իրենք օգնեն, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, միշտ պատասխանները դրական էին: Հիմա նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը պետք է քվեարկի բանաձևի համար, որով կոչ է անում նախագահ Մակրոնին, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Շատ դրական է, որ այս տեքստը քվեարկվի և ընդունվի: Միշտ կասկածներ կարող ենք ունենալ, բայց այս անգամ, կարծում եմ, դրական արդյունք է լինելու:

Էքս Մարսել Պրովանս Մետրոպոլի խորհուրդն էլ բանաձև է ընդունել Արցախի անկախության ճանաչման օգտին: Փաստորեն այս ուղղությամբ Ֆրանսիայի քաղաքները շատ ակտիվ են, և, ըստ ամենայնի, առաջիկա օրերին հնարավոր է, որ Արցախի անկախությունը ճանաչվի նաև Ֆրանսիայի կողմի՞ց:

– Եկեք հստակեցնենք, որ նոյեմբերի 25-ին Սենատի կողմից բանաձևը Արցախի անկախության ճանաչում չէ, այն կոչ է, որ Ֆրանսիան ճանաչի: Սենատորները կոչ են անելու երկրի նախագահին, որովհետև իրենք գիտեն, որ պետությունը՝ կառավարությունն ու նախագահը, պետք է ճանաչի որևէ երկրի անկախությունը: Դրա համար իրենք աշխատանք են տանում այդ ուղղությամբ: Եթե սենատորներն այդ կոչն անում են, նշանակում է, որ ուղղությունը ճիշտ է: Բացի այդ, դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը պետք է նույն ձևով իր դիրքորոշումը հայտնի: Բայց հիմա մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք միայն Սենատի վրա:

Նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո Արցախի ճանաչումը ի՞նչ իրավիճակ է ստեղծելու, ի՞նչ կարող է փոխել: Տեսակետ կա, որ դա կլինի ուշացած քայլ:

– Իհարկե, ինչքան շուտ ճանաչվեր Արցախի անկախությունը, այնքան լավ կլիներ, բայց գիտենք, որ այդ հայտարարությամբ Արցախի կարգավիճակը չի որոշվել: Այսինքն՝ կարգավիճակը հետո է որոշվելու բանակցություններով, և եթե Ֆրանսիայի պես երկրներ կան, հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրներից, որ արդեն կդիրքորոշվեն դեպի Արցախի ճանաչում, դա ավելի դրական է ապագայի համար: Հետևաբար ուշ չէ, քանի որ Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ:

ՌԴ նախագահ Պուտինը մի քանի անգամ շեշտեց, որ Հայաստանը ևս չի ճանաչել Արցախի անկախությունը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Հայաստանը չի շտապում ճանաչել այս իրավիճակում, երբ այդքան կորուստներ կան:

– Դժվար հարց է, ես չեմ ուզում որևէ դաս տալ Հայաստանի կառավարությանը, բայց ճիշտ է, որ մենք աշխատենք, որպեսզի օտարները ճանաչեն Արցախի անկախությունը: Մեզ միշտ ասում են՝ Հայաստանը չի ճանաչել, մենք ինչպե՞ս կարող ենք ճանաչել: Բայց ես կարող եմ հասկանալ, թե ինչու Հայաստանը դեռ չի ճանաչել Արցախը: Բայց հաշվի առնելով, որ Ֆրանսիայում ճանաչման ուղղությամբ լուրջ քայլեր են արվում, թերևս ժամանակն է հիմա, որ Հայաստանը ճանաչի: Մենք կարող ենք հասկանալ, թե ինչու առաջ դա չի արել Հայաստանը, բայց հիմա կարծես թե դա անհրաժեշտություն է:

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այցելել է Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի կառույց: Սա ի՞նչ է նշանակում՝ որ Ֆրանսիան անվերապահ աջակցո՞ւմ է Հայաստանին:

– Անկեղծ լինելու համար ասեմ, որ Ֆրանսիան պատմական, քաղաքական բարեկամություն է մշակել Հայաստանի հետ: Սփյուռքը, որ 100 տարի է՝ ներկա է Ֆրանսիայում, շատ լավ պատկեր է ստեղծում Ֆրանսիայի հանրային կարծիքի մեջ Հայաստանի մասին: Ֆրանսիան, որ մեր աշխատանքի շնորհիվ դարձավ հայամետ, բնական է, որ Ֆրանսիայի նախագահը այս բոլոր աշխատանքներից հետո այցելի այդ հիմնադրամ: Բայց դա բավարար չէ, այսօր շատ ավելի հեռուն պետք է գնալ, Ֆրանսիան ոչ միայն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այլ նաև աշխատանքներ պետք է տարվեն, որ հայ պատանդները՝ զինվորական, թե քաղաքացիական բնակչությունից, Ադրբեջանից վերադառնան Հայաստան: Պետք է միջազգայնորեն պահանջել, որ հայ պատանդները վերադառնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում