Sunday, 28 06 2026
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը

Որքա՞ն կարելի է չգիտակցել պահի ծայրահեղ վտանգավորությունը. Վահան Վարդապետյան

Որքա՞ն կարելի է չգիտակցել պահի ծայրահեղ վտանգավորությունը: Այսօրևեթ յուրաքանչյուրս մեկ քայլ հետ կանգնենք, դադարեցնենք փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքն ու անարգանքը: Թող յուրաքանչյուր ոք ինքը խոստովանի իր սխալը, մեղքի ու պատասխանատվության չափը: Մեծ է վիշտը, անչափելի է կորուստը: Խոնարհվելով անմեղ ու սրբացած զոհերի հիշատակի, նրանց ընտանիքների առջև, այդուհանդերձ, զսպենք ու չափավորենք մեր ողբը, լացուկոծի, անեծքի ու հայհոյանքի փոխարեն նախևառաջ պահպանենք համերաշխություն և կայունություն, մի խոսքով՝ խաղաղություն մեր ներսում ու մեր հոգիներում:

Դեռևս չգտնված մարմիններ, հազարավոր զոհեր ու սգավոր ընտանիքներ, ավիրված տներ ու անօթևան փախստականներ. ահռելի գործ կա անելու:

Այսքանից հետո դասեր քաղելո՞ւ ենք, եթե մենք իրար հետ խոսել ու բանակցել չկարողանանք, ինչպե՞ս ենք արտաքին աշխարհի հետ բանակցելու:

Խաղաղության երեք տասնամյակը կարողացա՞նք օգտագործել մեր հաղթանակն ամրապնդելու համար՝ գլուխ պահելով ու հարմարվելով, դպրոց ու կրթություն փչացնելով, տնտեսություն ու մշակույթ ավիրելով, սպառազինության գումարներ հափշտակելով, ընտրություններ ու ամեն ինչ կեղծելով, իսկ թե որքա~ն մոտեցրինք ու հասունացրինք մեր պարտությունը հոկտեմբերի 27-ով ու մարտի 1-ով, անվիճելի իրողություն է:

Լռենք ուրեմն:

Քաղաքական միտքն է մեզ պարտության տարել, մեզանում գերիշխել է «ոչ մի թիզ հողի» հոգեբանությունն ու «գաղափարաբանությունը», և կարծում եմ, այսօր էլ դեռ գերիշխում է: Մենք մեր գլուխը դարձյալ կերանք «ոչ մի թիզ հողով»: «Ոչ մի թիզ հողը» արժենում է մի ողջ հայրենիք (մենք տուրք տվեցինք այդ կարգախոսին, խոստովանեց նաև վարչապետը): Այնքան էինք մթնոլորտը շիկացրել այս կարգախոսով և արդեն արմատավորված հիվանդագին այս հոգեբանությամբ, ինչը զրկում էր սեփական ժողովրդի հետ անկեղծ ու ազնիվ խոսելու, աշխարհի հետ ազատ, անկաշկանդ և ավելի հայանպաստ դիրքերից բանակցելու հնարավորությունից:

Եվ վերջապես, թիզ հո՞ղն է առավել արժեքավոր, թե՝ մարդկային կյանքը: Գոնե ինձ համար մարդն է ամենամեծ արժեքը, առանց մարդու հողը հայրենիք չի դառնում, առանց մարդու զրկվում ես իրական հայրենիքից: Այս հոգեբանության կրողները իրենք իրենց ներսում էլ խաղաղ չեն, չեն հանդարտվում ու խուսափում անկայունությունից, իրավիճակ են սրում փողոցում ու խորհրդարանում, վերջին օրը իբր մամուլից են տեղեկանում կամ էլ ողորմելիորեն (իսկ իրենց կարծիքով՝ հերոսաբար) շարքերն են լքում:

Եթե մեր հոգին խաղաղ չէ, խռովված է, ի վիճակի չենք խաղաղություն հաստատել մեր շրջապատում ու մեր երկրում: Խաղաղությունը կյանք է, կենսունակություն ու հնարավորություն՝ ամեն ինչ ստեղծելու, վերականգնելու, հզորանալու և վերջապես հաղթելու: Յուրաքանչյուր քայլ, պահանջ, փոփոխություն պետք է կատարվի օրենքի տառին համապատասխան, սահմանադրական ճանապարհով, այլ ճանապարհ չկա: Յուրաքանչյուրիս մտահոգությունն է լինելու պահպանել ու ամրապնդել համահայկական համախմբվածությունը:

Անգամ այսօրվա պարտադրված խաղաղության մեջ՝ թեկուզ ռուս խաղաղապահների միջոցով, դարձյալ լավն եմ տեսնում ու գնահատում. մենք պարտադրված ենք կարճ ժամանակում ոտքի կանգնելու, մեր մեջքն ուղղելու, բարիք, հարստություն, հաղթանակի զինատեսակներ ստեղծելու:

Այսօր, այս պահին, վարչապետի հրաժարականի պահանջը նպաստելու՞ է ներքին կայունությանն ու համահայկական համախմբվածությանը, ժողովրդավարական գործընթացների և առավել օրինակարգ իշխանության ձևավորմանը: Ինչպես միշտ, որպես պատասխանատու և համարձակ մտավորական-քաղաքացի, կլինեի հրաժարական պահանջողների առաջին շարքերում, բայց համոզված եմ, լինելու է ճիշտ հակառակը, ժողովրդավարության նշմարվող ձեռքբերումների և իշխանության լեգիտիմության կորստի վտանգը չի կարող այսօր ներքին կայունության և համախմբվածության բերել, նամանավանդ տեսնելով հրապարակային և փողոցային այլընտրանքը, ուղղակի խորշում ու սարսափում եմ, իսկ նրանցով կազմված կառավարությունն էլ չի կարող լինել ազգային համաձայնության:

Ես չեմ հարմարվելու պարտության ու կորստի հետ և ամեն ինչ անելու եմ մարդկային կյանքեր ավելացնելու, խաղաղության և համերաշխության հաստատման համար:

Բժիշկ Վահան Վարդապետյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում