Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Լաչինի միջանցքը, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ, ամբողջովին մաքրվել է ականներից՝ հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Լաչինի միջանցքն ու Ստեփանակերտ տանող ճանապարհի 28 կիլոմետրանոց հատվածը ամբողջովին ականազերծվել և մաքրվել են ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացված պայթուցիկ առարկաներից և սարքավորումներից», – հայտարարել է Շոյգուն:
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ավարտել է տարածաշրջանում իր խաղաղապահ զորախմբի տեղակայումը: Այն









































