Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Տեղեկատվական սադրանքները չպետք է լինեն եթերում․ ՀՌՀ նախագահ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե հանրային մուլտիպլեքսում գործող որոշ հեռուստաընկերությունների ղեկավարներին, իրական կամ ստվերային սեփականատերերին թվում է, թե այս ծայրահեղ անկայուն իրավիճակում Հայաստանում դադարում են գործել Սահմանադրությունն ու օրենքները, ապա նրանք չարաչար սխալվում են:

Չորս օր առաջ ՀՌՀ-ն բարեկամաբար դիմեց բոլոր հեռարձակողներին իրավիճակը չսրելու կոչով:

Ստիպված եմ կրկնել. հաշվեհարդարի կոչերը, բռնի կերպով սահմադրական կարգեր տապալելու գործողությունների քարոզչական ուղեկցությունը, տեղեկատվական սադրանքները չպետք է լինեն եթերում: Լուսաբանեք բողոքի ցույցերը, ամենայն դաժանությամբ քննադատեք, բայց եթերում խուլիգանություն մի արեք: Հանձնաժողովն արձանագրում է բոլոր իրավախախտումները և վարչական վարույթներ է բացում:

Եթե Հայաստանում իշխանափոխություն է հասունացել, ապա այն պետք է լինի անցնցում և իրավական: Սեղանին մեր պետության, մեր երեխաների ճակատագիրն է: Եթերային խուլիգանությունը պիտի բացառված լինի եւ այս, և ցանկացած այլ ճգնաժամային իրավիճակում:

Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին: Հակառակ դեպքում պատերազմում պարտությունը կվերածենք պետության պարտությանը:

P.S. Երկու օր առաջ ՀՌՀ դահլիճում ոգեշունչ ճառեր էիք արտասանում պետության եւ ժողովրդի առջեւ ձեր պատասխանատվության, էթիկական նորմերի պահպանման եւ այլի մասին: Էս ա՞ ձեր էթիկան ու պատասխանատվությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում