Saturday, 13 06 2026
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում

Մայրաքաղաքի կամուրջներն ու հուշարձանները շուտով նորովի կներկայանան

Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվել է Երևան քաղաքի նոր երթուղային ցանցը, որն առաջիկայում կներկայացվի քննարկման, այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով մայրաքաղաքում երթևեկության բեռնաթափման խնդիրներին, Երևանի քաղաքապետի կողմից խիստ վերահսկողության պահանջ է դրվել, որպեսզի մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն իրենց վերջնականգառը կատարեն Երևան քաղաքի ավտոկայաններում և քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում։

Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև սեպտեմբերից դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասերի նոր ժամային գրաֆիկների կիրառումը: Հանձնարարվել է ուսումնասիրել և, նպատակահարմարության դեպքում, առաջարկություն ներկայացնել շինանյութ մատակարարող փոխադրամիջոցների համար համապատասխան ժամանակացույց սահմանելու վերաբերյալ: Քաղաքապետը հանձնարարել է նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և խաչմերուկներում երթևեկության կանոնակարգման օպտիմալ տարբերակներ առաջարկել ինչպես լուսացուցային, այնպես էլ երկկողմանի երթևեկության կարգավորման առումով:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի բոլոր վարչական շրջաններում գույքագրվել է բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցը: Գույքագրման արդյունքում հայտնաբերված 585 այրված լամպերից 267-ն արդեն փոխարինվել է նորերով: Առաջիկայում կվերականգնվեն նաև մնացած բոլոր լուսատուները:

Զեկուցվել է, որ քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում շարունակվում են կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակության շենքերի արտաքին տեսքի բարեկարգման և գեղարվեստական լուսավորման աշխատանքները: Սկսվել են նաև հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:

Բարեկարգման ծրագրերի մասով քաղաքապետը նաև հանձնարարել է հետևողականորեն վերահսկել տնտեսվարողների կողմից բարեկարգման պարտադիր նորմերի պահպանմանը և իրենց վարձակալած տարածքների հարակից հատվածների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքը. «Այգիներում, պուրակներում, կանաչ գոտիներում և ստորգետնյա անցումներում վարձակալության պայմանագրերում շրջակա տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվում է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների, սիզամարգերի ու լանդշաֆտների խնամքն ապահովելու նպատակով այն տարածքները, որոնք առայժմ ապահովված չեն ոռոգման ցանցով օրական առնվազն երկու անգամ ջրվում են ջրցան մեքենաներով:

Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում երթևեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու և խնդիրը կանոնակարգելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում կազմակերպել հեղեղատարները կարգի բերելու աշխատանքները, որպեսզի անձրևային եղանակներին ծառացած խնդիրներն այլևս չկրկնվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում