Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Բակո Սահակյանի քաղաքականության արդյունքում Արցախը միջազգային ճանաչում չի ստանա

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը համոզված է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Արցախի հանրապետությանը տրամադրվող ֆինանսավորման դադարեցումը պայմանավորված է նրանով, որ այս տարի Լեռնային Ղարաբաղը Freedom House իրավապաշտպան կազմակերպության կողմից ճանաչվել է ոչ ազատ պետություն:

«Անկախության 10 տարիների ընթացքում Արցախում ժողովրդավարական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել՝ առաջին և միակ անգամ Հարավային Կովկասում ընդդիմության թեկնածուն ընտրվել էր մայրաքաղաքի քաղաքապետ, խորհրդարանում կար գործող ընդդիմություն, ազդեցիկ անկախ թերթ, սակայն այս ամենը 2007-ից հետո վերացավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց Խանումյանը:

Խանումյանը նկատեց, որ այս հանգամանքը բավականին բարդացրել է հայկական լոբբիի աշխատանքը, քանզի Արցախի ժողովրդավարական պետություն լինելը բավական կարևոր փաստարկ էր՝ համոզելու համար օտարերկրյա կառավարություններին՝ օգնություն ցույց տալ Արցախին: Նա նաև նշեց, որ 10 մլն դոլարը ֆինանսական առումով Արցախի համար բավական զգալի գումար է:

Ըստ Խանումյանի՝ այս ամենի հետևանքով բարդ դրության մեջ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետությունը. «Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնելիս Հայաստանի իշխանություններն անընդհատ շեշտում էին վերջինիս ժողովրդավարական լինելու փաստը, սակայն այժմ այդ փաստարկներն այլևս չկան»:

Հայկ Խանումյանը հիշեցրեց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր նախընտրական ծրագրի հենց առաջին կետում խոսում է Արցախի միջազգային ճանաչման համար տարվող քայլերի մասին. «Իսկ այսօր Բակո Սահակյանի քաղաքականության արդյունքում Արցախը ոչ միայն միջազգային ճանաչում չի ստանա, այլև ճանաչում ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստարկներից նահանջում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում