Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Այս օրինագծի նպատակն է պաշտպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,- ասաց օրենքի նախագծի հեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարցի, նա հաստատեց, որ այս օրենքն ունի հետադարձ ուժ. «Օրենքը տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գտնվում են գերության մեջ»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































