Գերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը, բայց հակամարտությունը դեռ չի լուծվել: Այս մասին ասվում է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հայտարարության մեջ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը Հունաստանից Գերմանիային վեց ամսով փոխանցելու կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ողջունում ենք հրադադարը, բայց նախնական հակամարտությունը դրանով դեռ լուծված չէ: Այս կապակցությամբ մենք կողմերին հորդորում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ քաղաքական լուծման վրա»,- ասել է Մաասը:










































