«Շուշիի գլխին եղել ա 4 տանկ, որից մեկն էլ «խոդի» չէր ընկնում։ Լավ կխոսեն։ Թարթառ գետի վրա դաշնակցականներն իրենց «գեսերն» էին ապամոնտաժում։ Մենակ խոսում են։ Հեշտ ա տաք-տաք տեղերից խոսել, բայց եկեք կանգնեք, օգնեք։ Ընկել են վարչապետին են քննադատում։ Վարչապետին քննադատողն էս տղերքին ա քննադատում, որովհետև մենք ենք կյանք տվել, մենք ենք գնացել ու արել էս ամեն-ինչը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց հավաքված կամավորականներից մեկը։
«18-19 տարեկան երեխաները առաջիկա յոթ օրում կոտորվեցին, նրանից հետո էդ երեխաները 40 տանկ են խփել, ու դրանից հետո էդ երեխան դավաճանված մնաց, եկավ տեսավ, որ զենքերը թողել են ու փախել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հավաքված կամավորականներից մյուսը։
Մեկ այլ կամավորական էլ ասաց, որ եթե Նիկոլը հրաժարական տա, բոլորիս կդավաճանի։ Նրա ասածին միացան մյուսները․ «100 տոկոսով»։
Մանրամասները՝ տեսանյութում։











































