Saturday, 27 06 2026
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ԱՄԷ-ի դերը որպես հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք. ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարի հարցազրույցը

Արաբական Միացյալ Էմիրությունների անունն ամուր կապված է հանդուրժողականության արժեքի հետ: Այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ալ Սալամին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարի հարցազրույցը:

Նոյեմբերի 16-ին աշխարհը նշեց «Հանդուրժողականության միջազգային օրը»։ 1995թ.-ից ի վեր ՄԱԿ-ն այն հռչակել  է որպես ամենամյա միջոցառում՝  նպատակ ունենալով ամբողջ աշխարհին հիշեցնել հանդուրժողականության կարևորության և դրա ամրապնդման ու տարածման անհրաժեշտության մասին։ Որո՞նք են Արաբական Միացյալ Էմիրությունների նվաճումները հանդուրժողականության արժեքների տարածման գործում:

Արաբական Միացյալ Էմիրությունների անունն ամուր կապված է հանդուրժողականության արժեքի հետ, որի սկիզբը դրել է ԱՄԷ հիմնադիր լուսահոգի շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանը՝ երկիրը դարձնելով հանդուրժողականության, համակեցության և համագործակցության համաշխարհային  մոդել:

ԱՄԷ նախագահ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի կողմից 2019 թվականն ԱՄԷ-ում «Հանդուրժողականության տարի» հայտարարելուց հետո երկիրն ամրապնդեց իր դիրքերը` հռչակվելով հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք: Տարին արժևորվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Ալ Տայեբի ԱՄԷ կատարած պատմական այցով, որը դարձավ մուսուլմանների և քրիստոնյաների միջև հարաբերությունների ամրապնդման կարևոր քայլ:

2019թ.-ի փետրվարին ԱՄԷ-ն հյուրընկալեց նաև Մարդկային եղբայրության միջազգային համաժողովը, որի ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և  ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Ալ Տայեբի կողմից ստորագրվեց «Մարդկային եղբայրություն» փաստաթուղթը։

Հանդուրժողականության արժեքներն ամրապնդելու համար ի՞նչ այլ միջոցառումներ է նախաձեռնել ԱՄԷ-ն։

2012 թ.-ին ԱՄԷ Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի նախաձեռնությամբ բացվեց  ծայրահեղականության դեմ պայքարի «Հիդայա» կենտրոնը՝ դառնալով պետության կողմից ընդունված հանդուրժողականության սկզբունքների և ծայրահեղականության մերժման մարմնացում։

2015թ.-ի հուլիսին Արաբական Միացյալ Էմիրությունները, համագործակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, գործարկեց «Սավաբ» կենտրոնը, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային հաղորդագրությունների ինտերակտիվ նախաձեռնություն և նպատակ ունի աջակցել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին միտված միջազգային ջանքերին: Կենտրոնը ձգտում է բարձրացնել ամբողջ աշխարհում միլիոնավոր մուսուլմանների և ոչ մուսուլմանների ձայները, ովքեր մերժում և դեմ են հանդես գալիս ահաբեկչական գործողություններին և ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից տարածվող կեղծ ու ապակողմնորոշող գաղափարներին:

2016թ.-ի փետրվարին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հայտարարությամբ ԱՄԷ-ում ստեղծվեց Հանդուրժողականության պետական նախարարի պաշտոնը:

2017թ.-ին Դուբայի կառավարությունը հիմնեց Հանդուրժողականության միջազգային ինստիտուտը՝ դառնալով արաբական միակ կազմակերպությունը, որը հավատում է համակեցության, սիրո և մարդկային եղբայրության արժեքների ինստիտուցիոնալացմանը: Ինստիտուտը կազմակերպում է մի շարք ծրագրեր և նախագծեր, որոնք ուղղված են երիտասարդության շրջանում հանդուրժողականության խնդիրների վերաբերյալ իրազեկման խորացմանը և նրանց հնարավորություն է տալիս իրենց կառուցողական և մարդասիրական գաղափարները վերածել իրական քայլերի:

2017թ.-ի փետրվարին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հրամանով Դուբայի ամենագեղեցիկ հետիոտնային կամուրջը ստացավ Հանդուրժողականության կամուրջ անվանումը:

Ինչպիսի՞  նախաձեռնություններ է նախատեսում իրականացնել ԱՄԷ-ն ապագայում այս ոլորտում:

ԱՄԷ-ն հայտարարել է երեք միաստվածային կրոնները ՝ իսլամը, քրիստոնեությունը և հուդայականությունը միավորող կառույցի ստեղծման իր նպատակի մասին, որը կկրի «Աբրահամական ընտանիքի տուն» անվանումը և կբացվի 2022թ.-ին մայրաքաղաք Աբու Դաբիում գտնվող Սաադիյաթ կղզում:

Այն համարվում է «Մարդկային եղբայրության» փաստաթղթով նախատեսված նախաձեռնություններից մեկը, որը մեկ հարկի տակ կներառի եկեղեցի, մզկիթ և սինագոգ՝ առաջին անգամ ձևավորելով ընդհանուր համայնք և ամրապնդելով այս դավանանքների հետևորդների միջև երկխոսության և գաղափարների փոխանակման պրակտիկան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում