Thursday, 02 07 2026
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում

Համազգային դժբախտությունը երջանկացրել է այդ ուժերին, նրանք այդ հայտարարության մեջ ոչինչ փոխել չեն կարող

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հրապարակում հանրահավաքներ անցկացնող ուժերը չեն բարձրաձայնել, թե վարչապետի հրաժարականից հետո ում են տեսնում այդ պաշտոնում։

Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք։ Երբ հանրահավաքներ անցկացնող կուսակցություններից մեկի՝ «Մեկ Հայաստանի» ղեկավար Արթուր Ղազինյանից հետաքրքրվել են, թե ով է լինելու Հայաստանի կողմից բանակցող, որպեսզի այս համաձայնագրի կետերը փոխվեն, հիշյալ գործիչը պատասխանել է, որ համաձայնագիրը չենք կարողանալու փոխել, քանի որ ՌԴ նախագահ Պուտինի ստորագրությունն էլ կա։ Նրանք չեն քննարկել նաև, թե ով է լինելու բանակցողը։ Ստացվում է մի բան՝ իրենց նպատակն է, որ կառավարությունը հեռանա, իրենք գան իշխանության, իսկ համաձայնագիրն արդեն կայացած իրողություն է։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ հրապարակում հավաքված ուժերի հիմնական նպատակը իշխանությունը զավթելն է։ «Նշվում է 17 կուսակցություն, բայց հիմնական խաղացողները նախկին իշխանություններն են՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը։ Մնացածն այդտեղ գործոն չեն, ընդամենը թվաքանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ստեղծված իրավիճակում ահռելի մեղքի բաժին ունեն գործող իշխանությունները, որոնք դաշտը երկուսուկես տարի սև ու սպիտակի են բաժանել. «Հիմա, փաստորեն, իշխանությունների այլընտրանքը մնացել են հրապարակում հավաքվածները։ Շատերը, որոնք հիասթափված են այս իշխանությունների գործողություններից, ասում են՝ ավելի լավ է Նիկոլը մնա, ու սա նպատակային է արվել։

Մեր կուսակցությունը Պահպանողական կուսակցության հետ համատեղ հայտարարություն է տարածել ու նշել, որ լուծումը արտահերթ ընտրություններն են, նախկինները չպետք է վերադառնան։ Ճիշտ կլինի, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարի արտահերթ ընտրությունների անցկացման մասին, նշի կոնկրետ ժամկետներ՝ 3-6 ամիս, իսկ այս ընթացքում իշխանությունը հանձնի իր ցանկացած անձին։ Նիկոլ Փաշինյանն այլևս պարտության սիմվոլն է։ Ես այս ամենում նաև իմ մեղքի բաժինն եմ տեսնում։ Տարիներ շարունակ համագործակցել եմ իր հետ, բայց շատ բան նոր եմ հայտնագործում ու մեծ ցավ ապրում։ Եթե միայն իմ ու իր խնդիրը լիներ՝ ես չէի բարձրաձայնի, բայց որ իր գործողությունները կործանարար են երկրի համար՝ դա անընդունելի է։ Բանալին իր ձեռքում է․ նախաձեռնի արտահերթ ընտրություններ, անցումային կառավարություն ձևավորի։ Իրեն աջակցողները այժմ նախկիններին բացառողներն են, ուստի ինքը պետք է այս ամենի նախաձեռնողը լինի, այլապես նորից Ռուսաստանն է որոշումներ կայացնելու»։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե այդ համաձայնագրում հնարավոր լիներ փոփոխություն իրականացնել, իրենք հավաքներ անելու հնարավորություն չէին ունենա։ «Իրենց աշխուժության պատճառը և իրավունքը տալիս է հենց այդ խայտառակ հայտարարության անփոփոխելիությունը։ Եթե դա հնարավոր լիներ փոփոխել՝ իրենք կփոփոխեին, իսկ այս ուժերն էլ ձայնի իրավունքից զրկված կլինեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այս ուժերը առիթից օգտվում են։ «Ռուսները մի խոսք ունեն, երջանկություն չկար, դժբախտությունը օգնեց։ Հիմա նրանցն է՝ համազգային դժբախտությունը իրենց երջանկության առիթն է։ Իսկ իրենք իրենց ուզածին հասել են՝ Հայաստանի կեսը արդեն չկա»,-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում