Ռուսաստանցիները կկարողանան պատվաստվել COVID-19-ի դեմ «Վեկտոր» կենտրոնում մշակված EpiVacCorona պատվաստանյութով՝ ասել է հաստատության տնօրեն Ռինատ Մակսյուտովը:
«Ամբողջ պատվաստանյութը, որն արտադրվում է Ռոսպոտրեբնադզորի պետական «Վեկտոր» գիտական կենտրոնում, Ռուսաստանի քաղաքացիների համար կլինի անվճար, այս պատվաստանյութի որևէ առևտրային վաճառքի մասին խոսք լինել չի կարող», – ասել է նա տեսահամածողովում ելույթի ժամանակ:










































