ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր «Խոստացված երկիր» գրքում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը գերտերության կարգավիճակ ստանալու ճանապարհին չունի դաշնակիցներ և ռազմական բազաներ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ միջուկային զինանոցով հանդերձ, որը, ըստ Օբամայի, զիջում էր միայն ամերիկյանին, Ռուսաստանին պակասում էր դաշինքների և բազայի լայն ցանց, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին արտածել իր ռազմական հզորությունը ամբողջ աշխարհում:
Օբաման նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը զիջում է Իտալիայի, Կանադայի և Բրազիլիայի տնտեսություններին և գրեթե ամբողջությամբ կախված է նավթի, գազի, օգտակար հանածոների և զենքի արտահանումից:
Նախկին նախագահը, վկայակոչելով հետազոտական կազմակերպությունների տվյալները, հավելել է, որ Ռուսաստանում կան բարձր մակարդակի կոռուպցիա, սոցիալական անհավասարություն և կյանքի ցածր տևողություն տղամարդկանց շրջանում: Նրա կարծիքով՝ ռուսական կողմի զայրույթը հիմնականում ուղղված էր ԱՄՆ-ի դեմ: Ամերիկայի 44-րդ նախագահը դրաննով է բացատրում «Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ կողմից աջակցվող նախաձեռնությունների արգելափակումը», ինչպես նաև «նախկին խորհրդային բլոկի երկրների ազդեցության ուղեծրից դուրս գալը կանխելու ջանքերը»:











































