Աֆղանստանի հյուսիս-արևելքի Բադախշանի նահանգում գրոհի հետևանքով զոհվել է առնվազն 12 ոստիկան, ներառյալ հրամանատարը: Այդ մասի հաղորդել է Tolo News հեռուստաալիքը: Ինչպես հեռուստաալիքին հայտնել են Աֆղանստանի անվտանգության ուժերի աղբյուրները, ևս առնվազն 10 մարդ Է տուժել այդ հարձակման հետևանքով, որը տեղի Է ունեցել լույս նոյեմբերի 17-ի գիշերը:
Ենթադրվում է, որ «Թալիբան» արմատական շարժման զինյալները գրոհել են իրավապահների պոստի վրա: «Թալիբան»-ից առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որը, ըստ վերջին տվյալների, վերահսկում Է երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ, Աֆղանստանում իր ազդեցությունն է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: Քատարի մայրաքաղաք Դոհայում սեպտեմբերի 12-ին Աֆղանստանի կառավարության և «Թալիան»-ի միջև մեկնարկել են հաշտության բանակցությունները:









































