Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հայտարարեց, որ բազմաթիվ կամավորականների չեն զորակոչել. «Որևէ մեկն իրավունք չունի հայ ազատամարտիկի արժանապատվությունը խոցել և դասալիքի պիտակ կպցնել: Խնդիրների արմատը փնտրեք ձեր մեջ»:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 28-29-ին առաջարկ է եղել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և քննարկել ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը. «Ինչպե՞ս եք ծնողներին բացատրելու, որ ամեն ինչ արել եք միայն ձեր իշխանությունը երկարաձգելու համար: Այսօր «դուխով»-ի փոխարեն տեսնում ենք վախկոտ իշխանություն, դեմոկրատիայի փոխարեն` դիկտատուրա: Ցավոք, ձեր հեռանալով իրավիճակն այլևս չի փրկվի, սակայն այլևս իրավունք չունեք ներկայացնելու հայ ժողովրդին»:
Նա քաղաքացիներին կոչ արեց չտրվել սադրանքների:
Մանրամասն՝ տեսանյութում:










































