Հնարավոր է խնդրել են հրաժարական տալ, հնարավոր է նաև ինքն է որոշել, և այս դեպքում այդ քայլը պատասխանատվությունից խուսափելու տարր կարող է պարունակել: «Առաջին լրատվականի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել, օրեր առաջ մամուլում գրվեց, որ նա տեղյակ չի եղել ստորագրված հայտարարության մասին, ինչը չհերքվեց:
Սուրեն Սահակյանն ընդգծեց, որ պետական կառավարման համակարգը պետք է աշխատի. «Շատ անելիքներ կան և այս ամենաբարդ վիճակում թողնել հեռանալը չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից»:
«Պարտված հրամանատարը պետք է հրաժարական տա, բայց պետք է լինեն քաղաքական ընտրություններ»,- ընդգծեց Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: