Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Ամենակարեւոր հիմնակետը, որտեղից պետք է կանգնեցնել երկրի անկման ընթացքը

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այս պահին ամենից կարեւոր հիմնակետը, որտեղից պետք է կանգնեցնել երկրի անկման ընթացքը, պետական կառավարման լծակներն իրենց ձեռքում պահող մարդկանց՝ ստեղծված իրավիճակից ելքեր տեսնելու պատկերացումները պարզելն է: Հենց այդ հարցադրման դեպքում կպարզվի, որ այդ մարդիկ կամ անզոր են ելքեր առաջարկելու հարցում, կամ իրենց պատկերացրած ելքերը իրականում ավելի խորացող ճգնաժամ են գուժում:

Հենց այդ իրավիճակի ամրագրման դեպքում ի հայտ կգան տեսական հարթությունում իմ արձանագրումները՝

ա. երկրում պետական կառավարումը պետք է վերագործարկվի, չկա պետական կառավարում, ուրեմն չկա պետություն,

բ. պետական կառավարումը կարող է վերագործարկվել այն անձի (թիմի) կողմից, ով հանրային վստահություն կապահովի (լիակատար վստահության մասին չէ խոսքը, խոսքը հնարավոր մաքսիմալ վստահության մասին է, իսկ լիակատար վստահությունը կարող է ապահովվել միայն գործով), եւ ով կերաշխավորի հանրային համերաշխությունը պահելու հանձնառությունը ու որպես քաղաքական դաշտի համար չեզոք շրջանակ կհանդուրժվի քաղաքական դաշտում ակտիվություն ցուցաբերող միավորների մեծամասնության կողմից,

գ. կուսակցական բոլոր շրջանակները չեն կարող լինել համախմբող օղակի դերում, քանի որ օբյեկտիվորեն վանելու են մյուսներին՝ հանրությանը հնարավորություն տալով իրենց թեկուզեւ ազնիվ քայլերը բնութագրել որպես աթոռակռիվ,

դ. նոր քաղաքական սուբյեկտը պետք է լինի կամային, կառավարման փորձով, գիտակ ու պետականությանը նվիրված անձ:

Պետական կառավարման լծակներն այսօր իրենց ձեռքում պահող պաշտոնյաները քաղաքական դաշտի մեծամասնության համար չեզոք, հանդուրժելի, հանրային համերաշխության ապահովման երաշխիքներ տվող նման անձի հետ միայն կկարողանան հարաբերվել եւ ստանալ այս իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալու ելքերը:

Պատրաստ եմ նման անձի ի հայտ գալու դեպքում օժանդակել այդ անձին ու ստանձնել իմ չափով պատասխանատվությունը պետական կառավարումը վերագործարկելու, երկրում անցումային փուլը հնարավոր քիչ կորուստներով անցնելու եւ երկիրը արտահերթ ընտրություններին նախապատրաստելու գործընթացում: Եթե չգտնվի նման անձ, պատրաստ եմ ստանձնել նաեւ լիակատար պատասխանատվություն ճգնաժամային կառավարումը երկրում ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում