«Անվտանգության խորհրդի 2 նիստ ենք ունեցել, որին ներկա են եղել ՀՀ նախագահը, նիստերից մեկին՝ Վեհափառ հայրապետը, նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ: Հանդիպումներ ենք ունեցել նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, և քննարկումներ են տեղի ունեցել, ու ընդհանուր առմամբ միտումների մասին նրանք տեղյակ են եղել: Կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել»,- առցանց ասուլիսի ընթացքւմ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եղել է այնպիսի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում:
Նա կարևորեց, որ Հայաստանում կայունությունը և անվտանգությունը լիովին երաշխավորվեն. «Եվ խորհրդարանը, և ՀՀ նախագահը, և մնացած մյուս ինստիտուտները այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ պետք է գործեն, և մեր բոլորի գործունեությունը պետք է ուղղված լինի անվտանգության և կայունության ապահովմանը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































