Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի շուրջ վերջին զարգացումներին և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին։ Վան Գրիգորյանն ասել է, որ խորապես մտահոգված ու անհանգստացած են ստորագրված եռակողմ հայտարարությամբ եւ դրա դրույթներով։










































