Ֆրանսիայի Էսոն դեպարտամենտում անհայտ անձը մեքենայով վրաերթի է ենթարկել կին ոստիկանի։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ ոստիկանությունը ժամանել է թափառող արտիստների ճամբարում կենցաղային բախման մասին զանգի հետքերով։
Իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումից հետո մի քանի մեքենա լքել է ճամբարը: Վարորդներից մեկը հարվածել է ոստիկանության աշխատակցին ու փախել դեպքի վայրից:
Տուժածը հոսպիտալացվել է մի քանի կոտրվածքներով, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կասկածյալը դեռ ազատության մեջ է:










































