Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեկնարկել է Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում հետազոտական նախագիծ

Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում» (Լեռնային Ղարաբաղ) հետազոտական նախագիծ:

Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած հաղորդագրության համաձայն, Արցախի ՄԻՊ-ի հետ համագործակցությամբ, նախագիծը հիմնվելու է առաջնային աղբյուրների վրա, որոնք փաստում են մարդկության դեմ կատարված հանցագործությունները և իրականացրած այլ վայրագությունները՝ կատարված Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը ստացած իսլամիստ զինյալների կողմից՝ ընդդեմ հայերի: Նախագծի հարցում աջակցել է Ամերիկայի հայկական համագումարը:

Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թվականի դեկտեմբերի 27-ին: Նրանց աջակցել են թուրք զինվորականները և վարձկանները՝ զինված անօդաչուներով, ծանր հրետանիով, հրթիռային համակարգերով և հատուկ ուժերով: Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն, Թուրքիան տեղակայել է 2 հազար իսլամիստ ջիհադիստներ Սիրիայից և Լիբիայից: Վերջիններիս խոստացվել է պարգևատրում հայերին սպանելու համար: Տարբեր հետախուզական ծառայություններ, միջազգային լրատվամիջոցներ նույնպես հաստատել են այն, որ գլխատումների համար ահաբեկիչներին պարգևատրումներ են խոստացվել:

Նշվում է, որ ավելի քան 1400 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք զոհվել են, ավելի քանի 100 հազար քաղաքացիներ տեղահանվել են Ադրբեջանի քաղաքականության հետևանքով: Հայկական եկեղեցիները նույնպես թիրախավորվել են: Կան բազմաթիվ փաստեր, որոնց համաձայն, ադրբեջանցիներն անմարդկային վերաբերմունք են դրսևորել հայ գերիների նկատմամբ: Ադրբեջանը նաև կիրառել է արգելված զինատեսակներ: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հաստատել էր, որ Թուրքիան բոլոր միջոցներով և ամբողջ սրտով կշարունակի մնալ բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի հետ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով, ցանկացած դեմք կամ կազմակերպություն, որը հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, պետք է նրանց պաշտպանի առանց սահմանափակումների, հատկապես երբ վտանգված է խոցելի ու անապահով բնակչությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում