Ֆրանսիայի արևմտյան հատվածի Շոլե համայնքում ագրեսիվ տղամարդու հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է, հայտնում է Europe 1. ռադիոկայանը: Ընդգծվում է, որ միջադեպը ոչ մի կապ չունի ահաբեկչության հետ:
Առաջին զոհին սպանել է տան նախասրահում: Երկրորդին մահացու վիրավորել է քաղաքային այգում, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Հետո տղամարդը հարձակվել է մի կնոջ վրա, որի կյանքը հաջողվել է փրկել:
Չի հստակեցվում՝ հարձակվողը զենք ունեցե՞լ է, թե՞ ոչ:








































