Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Սադիր Ջափարովը հրաժարական է տվել՝ ասվում է նրա մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Ես որոշում եմ կայացրել հրաժարվել երկրի նախագահի պաշտոնից, ինչպես նաև դադարեցնել Ղրղըզստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները և որպես շարքային քաղաքացի՝ կմասնակցեմ առաջիկա նախագահական ընտրություններին»:
Օրենքի համաձայն՝ նախագահի պաշտոնում հանդես կգա խորհրդարանի խոսնակ Թալանթ Մամիտովը: Կառավարության ղեկավարի լիազորությունները փոխանցվում են առաջին փոխվարչապետ Արտեմ Նովիկովին: