Tuesday, 23 06 2026
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը

Պատերազմի ավարտ առանց հաղթողների և պարտվողների

Փաստաբան Նազելի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պատերազմի ավարտ առանց հաղթողների և պարտվողների

Ստորագրվել է երեք երկրների ղեկավարների հայտարարությունը, որը ըստ էության իրավական փաստաթուղթ չէ և լուրջ պարտավորություններ ու դրանց կատարման մեխանիզմներ չի սահմանում։ Սա ըստ էության հրադադարի համաձայնություն է։ Սրա վերաբերյալ ունեմ ծավալուն իրավական վերլուծություն ըստ յուրաքանչյուր կետի /ում հետաքրքիր է կարող եմ ներկայացնել/։

Այս պահին վերջնականապես չի հաղթել և չի պարտվել ոչ մի պետություն։ Սա աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվո է, որը պետք է զսպի բոլորին և հետագայում ձևավավորի ուժերի նոր դասավորություն։ Թե այդ նոր աշխարհում Հայաստանը ի՞նչ տեղ կունենա, կախված է մեզանից։ Սա Հայաստանի համար կապիտուլյացիա և պարտություն չէ /խնդրում եմ այս սահմանումները մի օգտագործեք՝ ի վնաս մեզ/, սա պարտությունից խուսափում է, փրկելով Արցախի վերջնական կորուստը և մեր զինվորների կյանքը։

Այս հայտարարությամբ Ադրբեջանից գողացվեց հաղթանակը, ընդմիշտ կորցրեց Արցախը, իր տարածքում տեղակայված են 3 բանակ, որոնցից 2-ը՝ օտարերկրյա, ինչպես նաև հազարավոր տեռորիստներ, սրվեց երկու կլանների միջև հակամարտությունը /ռուսական ուղղաթիռի կործանումը դրա վկայությունն է, Նախիջևանի կլանը և Թուրքիան այս Հայտարարության դեմ են/, Ալիևի իշխանության կորստի վտանգն ավելի ուժեղացավ /դեռ ադրբեջանցիները տաք են, վաղը կհասկանան/, Ադրբեջանի սուվերենության և ամբողջականության կորուստը ակնհայտ է։

Իրանը դրվեց միակ ճանապարհի կորստի վտանգի արջև, սակայն ունեցավ ուժեղ զինակից իր սահմանների մոտ՝ ի դեմս Ռուսաստանի։ Այս Հայտարարությունը Ռուսաստանի և Թուրքիայի հերթական փոխադարձ զսպելու համաձայնությունն է։ Թուրքիան կորցրեց իր անվերապահ ազդեցությունը ամբողջ Կովկասի, այդ թվում Ադրբեջանի վրա։ Այս իրավիճակում Ռուսաստանը բարելավեց իր դիրքերը, չնայած որ զիջումներ արեց Թուրքիային և ստիպված է լինելու տարիներ շարունակ հսկայական ծախսեր անել և վտանգել իր զինվորների կյանքը։ Այս իրավիճակից մենք պետք է շահեկան դուրս գանք, առանց նոր կորուստների։ Դրա համար հիմա ժամանակը չէ իրար դավաճանության մեջ մեղադրելու և երկիրը քաղաքացիական պատերազմի և կործանման տանելու։ Այո դավաճաններ եղել են, բայց դրանք այսօրվա իշխանությունը չէ։ Դավաճանության և այլ պետական հանցագործությունների վերաբերյալ պետք է իրավապահ մարմինները լուրջ քննություն կատարեն և մեղավորներին խստագույնս պատժեն։ Պետք չէ քավության նոխազ փնտրել, դա հնարավորություն կտա իրական հանցագործներին խուսափել պատասխանատվությունից։

Այո, այս իշխանությունը պետք է հրաժարական տա, բայց ոչ թե դավաճանության համար, այլ պատերազմը տանուլ տալու, կառավարելու անկարողության, նախընտրական խոստումները չկատարելու, իրենց անպարտ զգալու /ժողովրդի անվերապահ մանդատի քողի տակ/, հանրության ձայնը չլսելու և ամենակարևորը՝ իրենց ընտրող «Պողոսին» առ համարելու համար։ Հայաստանի հանրությունը պետք է միավորվի առողջ ուժերի շուրջ /բացառելով նախկին ուժերի վերադարձը/։

Պետք է արգելվի ռազմական դրության ժամանակ իշխանության զավթման փորձ անող և պատերազմում իր մասնակցությունը չունեցող կուսակցությունների գործունեությունը։ Պետք է թույլ չտանք իշխանության զավթում։ Իշխանության փոխանցումը պետք է լինի բացառապես օրինական ճանապարհով՝ ազատ ու ազնիվ ընտրությունների միջոցով, առանց ցնցումների։ Պետք է ինքնամաքրվենք ու չբաժանենք հասարակությունը սպիտակների և սևերի, դավաճանների և նվիրյալների, հայաստանցիների և ղարաբաղցիների։ Մեր պատմության ընթացքում մեզ հնարավոր է եղել հաղթել միայն մեր ներքին պառակտման ժամանակ։ Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, բոլորս ենք մեղավոր, որ հանդուրժել ենք՝ մեր հասարակությունը կործանման տանող երևույթները, չենք ինքնամաքրվել, քննադատորեն չենք եղել ինքներս մեր նկատմամբ, միշտ ուրիշից ենք պահանջել, փոխարենը փոփոխությունը սկսենք ինքներս մեզանից։ Վերջապես, պատմությունից դասեր քաղելու ժամանակն է։ Պետք է բացառվի Արցախի բնակչության արտագաղթը, որպեսզի նոր կորուստներ չունենանք։ Դրա համար Հայաստանը անհապաղ լուրջ դիվանագիտական աշխատանք պետք է տանի /նոր կոնցեպտով/, փոխի արտաքին և ներքին քաղաքականությունը, զարգացնի տնտեսությունը։ Մենք պետք է ունենանք հայ ժողովրդի հեռահար ծրագիր և նպատակ և աշխարհի ողջ հայությունը մի մարդու պես պետք է աշխատի դա իրականացնելու համար։

Պետք է միշտ հիշենք և մեծարենք մեր հերոս զինվորներին։ Մեր զինվորները հերոսաբար կռվեցին և ցավոք զոհվեցին՝ մեր ազգը բնաջնջումից փրկելու և պետականությունը պահպանելու համար և նրանք պատվով կատարեցին դա։ Փա՛ռք մեր զինվորին։ Որևէ մեկը չփորձի մեր զինվորին քննադատել, որպեսզի չունենանք բարոյալքված և հուսալքված ապագա սերունդ։ Հակառակը, նրանք մշտապես պետք է զգան մեր ուշադրությունը և հոգատարությունը։ Իրենցից լավ ոչ ոք չգիտի հայրենիքի արժեքը։

Սա հայի ոգու հաղթանակն է, որը մենք պետք է փոխանցենք մեր ապագա սերունդներին։

Բոլոր վատ իրավիճակներից պետք է դասեր և օգուտներ քաղել ու պատվով դուրս գալ այդ իրավիճակից։ Մանավանդ, որ իրավիճակը այդքան էլ կրիտիկական չէ, ինչը իրականում կարող էր լինել։

Սառը և սթափ դատելու և համախմբվելու ժամանակն է, անձնական շահերը՝ ազգը և պետականությունը պահպանելու նպատակին ստորադասելու ժամանակն է, յուրաքանչյուրի նվիրվածության և աշխատելու ժամանակն է, հզորանալու և ազգային վերածննդի ժամանակ է։

Ի գործ։ Մենք հապաղելու ժամանակ չունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում