Վենեսուելան ակնկալում Է տեղայնացնել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն իր տարածքում: Այդ մասին հայտարարել Է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
«Մենք արդեն ստացել ենք ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2 հազար չափաբաժին՝ կլինիկական փորձարկումների երրորդ փուլին մասնակցելու համար… Եվ մենք մշտական շփման մեջ ենք պատվաստանյութի արտադրողների հետ, որպեսզի կարողանանք այն արտադրել մեր երկրում»,-ասել Է Ռոդրիգեսը:
Պատասխանելով այն հարցին, թե որ փուլում Է գտնվում արտադրության հնարավոր տեղայնացման քննարկումը, Ռոդրիգեսը նշել Է, որ Կարակասն «առաջարկել Է ոչ միայն գնել ռուսաստանյան պատվաստանյութը, այլեւ դառնալ դրա արտադրողը եւ այն արտադրել Վենեսուելայում»:
Նա նշել Է, որ պլանավորվում են Վենեսուելայի ներկայացուցչիների շփումները ռուսաստանյան պատվաստանյութի արտադրողների հետ՝ համագործակցության բոլոր ասպեկտները քննարկելու համար:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա:
ՌՈւՆՀ-ն գործընկերների հետ նաեւ կլինիկական ուսումնասիրություններ Է անցկացնում Բելառուսում, Արաբական Միացյալ Ամիրայություններում եւ Վենեսուելայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








































