Վաղը ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արծրունի Միրզոյանի նախագահությամբ կհրապարակի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության գործով վճիռը:
Դատավորը դատաքննությունն ավարտել և խորհրդակցական սենյակ էր հեռացել դեռևս հուլիսի 14-ին՝ վճռի հրապարակումը հետաձգելով ավեի քան 20 օր:
Նշենք, որ դատավորի պաշտոնում Սուրիկ Ղազարյանի լիազորությունները դադարեցվեցին ՀՀ նախագահի 2011 թ. մարտի 19-ի հրամանագրով՝ դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո ձեռք բերված հիվանդության պատճառով:









































