Շվեյցարիայի Բիլ քաղաքի կենտրոնում ոստիկանությունը հրաձգության հետ կապված գործողություն է իրականացնում: Այս մասին հաղորդել է «20 Minutes» լրատվական պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը և ականատեսին:
Ըստ հաղորդագրության, «հինգշաբթի երեկոյան, դեռևս անհայտ պատճառներով, կրակոցներ են հնչել Բիլի կենտրոնական հրապարակի մոտ»: Դեպքի վայրում ոստիկանության խոշոր ստորաբաժանումներ են տեղակայվել:
«20 Minute»-ը նշում է, որ «ոստիկանությունը հաստատել է փաստերը»: Պորտալը մեջբերում է ականատեսի խոսքերը, որը հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 17:45-ին (Երևանի ժամանակով 20:45-ին) նա գտնվել է դեպքի վայրի մոտ: «Ես լսեցի երեք կրակոց, դրանից հետո մարդիկ սկսեցին վազել, ես նույնպես»,- ասել է նա:
Ըստ Berner Zeitung պարբերականի, Բիլում տեղի ունեցած կրակոցների արդյունքում երկու մարդ վիրավորվել է:










































