Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Ադրբեջանը թող լռի, որովհետև խոսել են նրա հրթիռները. ՌԴ խնդիրը

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր մակարդակում կարող է երաշխավորել, որ Ադրբեջանը խնամքով կվերաբերի հայկական մշակույթի օջախներին և կապահովի նրանց պաշտպանությունը: Թե ինչ արժեք ունի ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի խոսքը, երբ այդ երկիրը այլևս դե ֆակտո գոյություն չունի և թուրքական վիլայեթ է, սա թողնենք մի կողմ: Միևնույն ժամանակ, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերում մշակույթի և կրոնական օբյեկտների պահպանությանը, հստակ երևաց Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ընթացքում: Ցավալի, ցավալիորեն վառ վկայությունը Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումն էր, Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը:

Ավելորդ է խոսել այն տեսագրությունների մասին, որ հայկական զանազան հուշարձանների ու խաչքարերի նկատմամբ վանդալիզմի սեփական դրսևորումներով տարածել են ադրբեջանցի զինծառայողները: Ըստ այդմ՝ միանգամայն պարզ է, թե Անկարայի կցորդ Բաքուն ինչպես է վերաբերելու իր ազդեցության տակ գտնվող գոտիներում հայկական մշակույթի հուշարձաններին և ինչ է սպասվում հայկական մարգարիտներ Շուշիին, Դադիվանքին, եթե այնտեղ հաստատվի ադրբեջանական վերահսկողություն: Միաժամանակ, այս հարցում բավականին հետաքրքիր հայտարարություններ են արել Կրեմլի խոսնակ Պեսկովը և ՌԴ արտգործնախարար Լավրովը:

Նախօրեին Պեսկովը հայտարարել էր, որ պետք է հստակեցվի՝ խաղաղապահները պահպանելո՞ւ են կրոնական ու մշակութային օբյեկտները, թե՞ ոչ: Հաշվի առնելով այդ օբյեկտներից այսպես ասած առանցքայինները՝ Շուշի, Դադիվանք, պարզ է դառնում, որ խոսքը, ըստ եռակողմ համաձայնագրի, ադրբեջանական ենթակայության անցնելիք գոտիների մասին է, ըստ այդմ՝ կա ակնարկ, որ դրանք, այդուհանդերձ, հայկական ուժերի դուրսբերումից հետո անցնեն ոչ թե ադրբեջանական ուժերի, այլ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:

Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ Ռուսաստանը մշակութային հուշարձանների պահպանության հարցում կներգրավի ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Հետաքրքիր է հանգամանքը, որ Ռուսաստանը կներգրավի ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Եթե ներգրավողը լինելու է Ռուսաստանը, ապա դա նշանակո՞ւմ է արդյոք, որ, այդուհանդերձ, կրոնական և մշակութային հուշարձանների հանդեպ վերահսկողությունը անցնելու է Ռուսաստանին, ոչ թե Ադրբեջանին:

Համենայնդեպս, սրանք բավականին ուշագրավ ընթացքի մասին նշույլներ են, որոնք մի կողմից պետք է լինեն մեր աշխատանքի և նշույլներից իրողության վերածելու թիրախ, մյուս կողմից, թերևս, հենց այդ նկատառումով է, որ Բաքուն խոսում է, թե լավ կպահի հայկական հուշարձանները: Այդ իմաստով, Բաքուն թող լռի, երբ խոսել են նրա հրանոթները՝ ի տես աշխարհի, ցույց տալով, թե իրականում Բաքուն ինչպես է գործում հայկական հուշարձանները ավիրելու հարցում: Ըստ այդմ, այս իմաստով կա մարդասիրական ակնառու խնդիր, և այդ խնդիրը պահանջում է բոլորովին այլ լուծում, քան Ադրբեջանի վերահսկողության հեռանկարը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում